HomeԱՌԱՋԻՆ ԷՋ HomeԿԱՊ
 
ՎՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ `
ՎՊ ԽՈՐՀՈՒՐԴ
Վերահuկիչ պալատի ղեկավար մարմինը խորհուրդն է. այն բաղկացած է յոթ անդամներից` նախագահից, նախագահի տեղակալից եւ խորհրդի հինգ անդամներից: Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը եւ խորհրդի մյուս հինգ անդամները նշանակվում են Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից` Վերահսկիչ պալատի նախագահի առաջարկությամբ` վեց տարի ժամկետով, բացառությամբ խորհրդի առաջին կազմի անդամների պաշտոնավարման ժամկետների: Վերահuկիչ պալատի խորհուրդը քննարկում եւ հաuտատում է Վերահuկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը, տարեկան ծրագրում չընդգրկված վերահuկողության նոր թեմաները, վերահuկվող oբյեկտի նկատմամբ վերահuկողության իրականացման որոշումները, Ազգային ժողով ներկայացվող պետական բյուջեի եւ մաuնավորեցման ծրագրի կատարման մաuին ՀՀ կառավարության, ՀՀ կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունների վերաբերյալ եզրակացությունները, ՎՊ ընթացիկ եւ տարեկան հաշվետվությունները, ՎՊ խորհրդի հաuտատած ընթացիկ հաշվետվության, եզրակացության դեմ բերված վարչական բողոքները:
Լեւոն Սուրենի Յոլյան` ՎՊ նախագահի տեղակալ
Համակարգում է վերլուծության վարչության աշխատանքները:
Նշանակված է վեց տարով:
Տնտեսագետ է:
Ծնվել է 1959 թվականի սեպտեմբերի 16-ին Երեւանում, գերազանցությամբ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
Աշխատել է Սովետաշենի տրիկոտաժի արտադրական միավորումում, որպես տնտեսագետ, Հայաստանի կոմերիտմիության կենտկոմի հրահանգիչ, կոմերիտմիության Աբովյանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար, Հայաստանի կոմերիտմիության կենտրոնական կոմիտեի քարտուղար, Հայաստանի Երիտասարդական միության նախագահ, "LLG" ՓԲԸ նախագահ, ՀՀ պետական առողջապահական գործակալության պետի տեղակալ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:
Ունի շախմատի գծով միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալն է:
2007թ. նոյեմբերից ՀՀ ՎՊ խորհրդի անդամ է:
Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երեք դուստր:
Նախասիրությունը` Հայաստանում շախմատի զարգացում:
Գագիկ Շավարշի Ոսկանյան
Համակարգում է առաջին եւ իններորդ վարչությունների աշխատանքները:
Նշանակված է վեց տարով:
Ինժեներ-տեխնոլոգ է:
Ծնվել է 1950թ. մայիսի 30-ին Սիսիան քաղաքում:
Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը:
Աշխատել է "Հայէլեկտրալույս" ԱՄ-ի Սիսիանի մասնաճյուղում ինժեներ-կոնստրուկտոր, ապա` ՀԼԿԵՄ Սիսիանի շրջկոմի երկրորդ քարտուղար, Երեւանի պահածոների գործարանում` հերթափոխի պետ, գլխավոր տեխնոլոգ, կուսկոմիտեի քարտուղար, ՀԿԿ ԿԿ գյուղատնտեսության բաժնի հրահանգիչ, "Հայպահածո" ԱՄ-ի գլխավոր ինժեներ, տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հետ առեւտրի զարգացման ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչ: 1999-2002թթ. ԱԺ 2-րդ գումարման պատգամավոր, Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, "Միասնություն" խմբակցության քարտուղար:
2002թ. սեպտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահ:
2007թ. նոյեմբերից ՀՀ ՎՊ խորհրդի անդամ է: 2008թ. նոյեմբերից կրկին նշանակվել է ՀՀ ՎՊ խորհրդի անդամ վեց տարի ժամկետով:
Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի մեկ զավակ:
Նախասիրությունը` դասական երաժշտություն, սպորտ:
Գագիկ Սեւանի Մկրտումյան
Համակարգում է հինգերորդ եւ վեցերորդ վարչություների աշխատանքները:
Նշանակված է հինգ տարով:
Ինժեներ-հիդրոշինարար է: Ծնվել է 1948 թ. մարտի 14-ին Երեւանում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը` հիդրոտեխնիկական կառույցների եւ ՀԷԿ-երի ինժեների որակավորմամբ, ապա` Մոսկվայի ղեկավար աշխատողների վերապատրաստման միջգերատեսչական ինստիտուտը:
Աշխատել է ԽՍՀՄ էներգետիկայի և էլեկտրաֆիկացման մինիստրությունում, “Արփա-Սևան” կառույցում, թիվ 6 շինարարական տրեստում, որպես գլխավոր ինժեներ, ԽՍՀՄ տրանսպորտային շինարարության մինիստրությունում Իջևան-Հրազդան երկաթգծում, որպես թունելների շինարարության պետ, այնուհետև ՀՍՍՀ ժողովրդական վերահսկողության կոմիտեում, որպես պատասխանատու աշխատող, ապա` ԼՂՀ կառավարության գործերի կառավարչի տեղակալ, “Լինսի” հիմնադրամի “Մշակույթ” ծրագրի հիմնարկի տնօրեն, ավելի ուշ` ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ:
2007թ. նոյեմբերից ՀՀ ՎՊ խորհրդի անդամ է:
Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Նախասիրությունը` այգեգործություն, բռնցքամարտ:
Սեյրան Մարտիրոսի Ավագյան
Համակարգում է երրորդ եւ չորրորդ վարչությունների աշխատանքները:
Նշանակված է չորս տարով:
Մաթեմատիկոս է, ծնվել է 1954թ. դեկտեմբերի 15-ին: Ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, աշխատել Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, որպես ինժեներ, սեկտորի վարիչ: 1990-2003 թվականներին եղել է ՀՀ Գերագույն Խորհրդի, ապա` Ազգային ժողովի առաջին, երկրորդ, երրորդ գումարման պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային, տնտեսական, ֆինանսական եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների անդամ:
2003-2007 թթ.եղել է ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ նախագահին կից տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահին կից մշակույթի խորհրդի նախագահ:
2007թ. նոյեմբերից ՀՀ ՎՊ խորհրդի անդամ է:
ՀԺԱՄ կուսակցության նախագահն է:
Ամուսնացած է, ունի դուստր եւ որդի:
Նախասիրությունը` դասական երաժշտություն:
Լիլիթ Մարտունի Գեւորգյան
Համակարգում է երկրորդ և յոթերորդ վարչությունների աշխատանքները:
Նշանակված է վեց տարով:
Տնտեսագետ-մաթեմատիկոս է:
Ծնվել է 1974թ. հունվարի 10-ին Երեւանում, ավարտել ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը, Կառավարման եւ տնտեսական բարեփոխումների ինստիտուտի ասպիրանտ է: Ավարտել է նաեւ Դիվանագիտության եւ իրավունքի Ֆլեթչեր դպրոցի "Տնտեսական զարգացում" ծրագրի դասընթացը, աշխատել ՀՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում, ՀՀ կառավարության Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնում, որպես գլխավոր վերլուծաբան, ապա` կրկին ՀՀ նախագահի աշխատակազմում, որպես տնտեսագիտության վարչության գլխավոր մասնագետ, ապա` վարչության խորհրդատու, ՀՀ նախագահի աշխատակազմում, որպես ՀՀ նախագահի օգնական:
2007թ. նոյեմբերից ՀՀ ՎՊ խորհրդի անդամ է:2010թ. նոյեմբերից կրկին նշանակվել է ՀՀ ՎՊ խորհրդի անդամ վեց տարի ժամկետով:
Ամուսնացած չէ:
Նախասիրությունը` ընթերցանություն, սպորտ:
Տիտալ Հուսեյինի Ջնդոյան
Համակարգում է ութերորդ եւ տասներորդ վարչությունների աշխատանքները:
Նշանակված է վեց տարով:
Իրավաբան է, իրավաբանական գիտությունների թեկնածու:
Ծնվել է 1942թ. մարտի 8-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, աշխատել ՀՀ ներքին գործերի համակարգում` քննիչ, ավագ քննիչ, ապա` Երեւան քաղաքի քննչական բաժնի ավտոտրանսպորտային հանցագործությունների քննությամբ զբաղվող քննչական բաժանմունքի պետ: Եղել է ՀՀ ՆԳՆ քննչական վարչության հսկողական-մեթոդական բաժնի պետ, այնուհետև տեղափոխվել է ՀՀ դատախազության համակարգ և աշխատել որպես Երեւան քաղաքի դատախազության քննչական բաժնի պետի տեղակալ, դատախազի ավագ օգնական, Երեւան քաղաքի դատախազի տեղակալ:
Ունի արդարադատության առաջին դասի խորհրդականի կոչում:
2007թ. նոյեմբերից ՀՀ ՎՊ խորհրդի անդամ է:2009թ. նոյեմբերից կրկին նշանակվել է ՀՀ ՎՊ խորհրդի անդամ վեց տարի ժամկետով:

Ամուսնացած է , ունի 3 զավակ:
Նախասիրությունը` ընթերցանություն:
Copyright by Control Chamber of The Republic of Armenia © 2012