|
|
|
| Առաջին Վարչության պետ` Սամվել Գեորգիի Թադեւոսյան |
Առաջին Վարչությունը վերահսկողություն է իրականացնում ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի գործունեության նկատմամբ:
Տնտեսագետ է: Ծնվել է 1959 թվականին Երևան քաղաքում: Ավարտել է Երևանի ԱԱ ինստիտուտը, աշխատել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում նախ, որպես ավագ վերստուգիչ, ապա` վերահսկողական-վերստուգման բաժնի պետ: ՀՀ պետական հարկային տեսչության համակարգում զբաղեցրել է Շահումյանի հարկային տեսչության պետի տեղակալի, Էջմիածնի հարկային տեսչության պետի, Շենգավիթի հարկային տեսչության պետի պաշտոնները, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում` կազմ-տեսչական և վերահսկողության վարչության պետի, ՀՀ պետական եկամուտների նախարարությունում` ընդհանուր վերահսկողության բաժնի պետի, ապա` վերահսկողության վարչության պետի պաշտոնները: Աշխատել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեում, որպես կոմիտեի նախագահի տեղակալ, ապա` խորհրդական: 2008 թվականի հուլիսից` ՀՀ վերահսկիչ պալատի առաջին վարչության պետն է:
Հայաստանի պետական ագրարային համալսարանի հայցորդ է, հեղինակ` բյուջետային համակարգի հիմնախնդիրներին նվիրված մի շարք գիտական հոդվածների:
ՀՀ մաքսային ծառայության գնդապետ է, ՀՀ հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական: Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Նախասիրությունը` սպորտ և ճամփորդություն: |
|
|
| Երկրորդ Վարչության պետ` Դավիթ Գարուշի Չիբուխչյան |
Երկրորդ Վարչությունը վերահսկողություն է իրականացնում վարկային ծրագրերի և դրամաշնորհների, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի, Զարգացման հայկական գործակալության, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի և առևտրային բանկերի գործունեության նկատմամբ, կազմում ՀՀ կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացություն:
Տնտեսագետ է: Ծնվել է 1981 թվականին Երևան քաղաքում, ավարտել Եր.ՊՏԻ ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի <<Համաշխարհային էկոնոմիկա>>բաժինը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան և պաշտպանել գիտական թեզ` <<Անուղղակի հարկերի դերը անցումային տնտեսություն ունեցող երկրներում>>թեմայով, ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Աշխատել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության վարչության հարկերի մեթոդաբանության բաժնում, որպես առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, իսկ 2005 թվականից` բաժնի պետ:
2007 թվականի դեկտեմբերից ՀՀ վերահսկիչ պալատի պետական բյուջեի վերահսկողության վարչության մուտքերի վերահսկողության բաժնի պետն էր, 2008թ. հուլիսի 1-ից` երկրորդ վարչության պետն է: Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի մեկ որդի:
Նախասիրությունը` ճամփորդությւոն, սպորտ: |
|
|
| Երրորդ Վարչության պետ` Գեղամ Ազատի Հովեյան |
Երրորդ Վարչությունը վերահսկողություն է իրականացնում համայնքային բյուջեների, այդ թվում` համայնքներին հատկացված դոտացիաների և սուբվենցիաների և համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ:
Ծնվել է 1975թ. մարտի 1-ին Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում:
Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ինչպես նաեւ ՀՀ պետական կառավարման ակադեմիան:
Աշխատել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչությունում` 1-ին կարգի վերահսկիչ-վերստուգիչ մասնագետից մինչեւ գլխավոր մասնագետ, ապա որպես ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության` տեղական ինքնակառավարման մարմինների եւ ներքին աուդիտի գնահատման բաժնի պետ:
07.01.2008թ. աշխատում է ՀՀ վերահսկիչ պալատում, որպես համայնքների վերահսկողության վարչության պետ:
2009թ. դեկտեմբերի 26-ին պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով:
Հանրապետական կուսակցության անդամ է: Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Նախասիրությունը` սպորտ, ճամփորդություն: |
|
|
| Չորրորդ Վարչության պետ` Արտավազդ Ռաֆիկի Ներսիսյան |
Չորրորդ Վարչությունը վերահսկողություն է իրականացնում ՀՀ տարածքային կառավարման նախարարության, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարան) գործունեության նկատմամբ:
Ինժեներ-էներգետիկ է:
Ծնվել է 1962թ. Երեւան քաղաքում, ավարտել Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը: Աշխատանքային կենսագրությունն սկսել է<<Հայավիահամալիր>>արտադրական միավորումում որպես ինժեներ, այնուհետեւ ընտրվել նույն միավորման ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար` աշխատելով ՀԼԿԵՄ Սպանդարյանի շրջկոմում: Այնուհետեւ աշխատել է<<Հայներարտբանկում>>, որպես վարչության պետ, Երեւանի ոսկերչական գործարանում, որպես փոխտնօրեն, ՀՀ սպորտկոմիտեում, որպես վաչության պետ:
2008 թվականից աշխատում է ՀՀ ՎՊ-ում, որպես ՎՊ նախագահի խորհրդական, ապա` երրորդ վարչության պետի տեղակալ: 2009-ից չորրոդ վարչության պետն է:
Տեխնիկական գիտությունների թեկնածու է:
Ամուսանցած է, ունի չորս զավակ:
Նախասիրությունը` ճամփորդություն, որսորդություն: |
|
|
| Հինգերորդ վարչության պետ`ժորա Մաքսիմի Մարգարյան |
Հինգերորդ վարչությունը վերահսկողություն է իրականացնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ առողջապահության նախարարության գործունեության նկատմամբ:
Ծնվել է 1966թ. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը: 1984-1986թթ. ծառայել է Խորհրդային բանակում: Աշխատել է Հրազդանի շրջխորհրդի գործադիր կոմիտեի կապիտալ շինարարության բաժնում, որպես ինժեներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության Հրազդանի շրջանի տարածքային զբաղվածության կենտրոնում` գլխավոր մասնագետ, այնուհետև` բաժնի պետ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության վարչության Կոտայքի տարածքային բաժնում, որպես 1-ին կարգի վերահսկիչ-վերստուգիչ, ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչությունում` առաջին կարգի վերահսկիչ-վերստուգիչ, այնուհետև` գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ:
2008թ.-ից աշխատում է ՀՀ վերահսկիչ պալատում, որպես գլխավոր մասնագետ, ապա` վարչության պետի տեղակալ: 2011թ.-ից 5-րդ վարչության պետն է:
Անկուսակցական է:
Ամուսնացած չէ:
Նախասիրությունը` երաժշտություն, ընթերցանություն£
|
|
|
| Վեցերորդ Վարչության պետ` Մարտին Ստեփանի Քյուրքչյան |
Վեցերորդ Վարչությունը վերահսկողություն է իրականացնում ՀՀ քաղաքաշինության նախարարության, ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության գործունեության նկատմամբ:
Ծնվել է 1957 թվականի հուլիսի 10-ին Երեւան քաղաքում, ավարտել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քաղաքացիական և արդյունաբերական շինարարության ֆակուլտետը, աշխատել <<Հայպետնախագիծ>>ինստիտուտում, որպես ինժեներ, <<Հայգյուղտեխնիկա>>տրեստի շիանարարական վարչությունում, որպես աշխղեկ, արտադրական բաժնի պետ, ներքին գործերի նախարարության <<Անդրնավթգազշին>>արտադրական միավորման թիվ 4-րդ վարչությունում, որպես աշխղեկ, <<Պրոմեթեյ>>բաժնետիրական ընկերությունում, որպես աշխղեկ, <<Գյուղշինմոնտաժ>>տրեստում, որպես շինարարական վարչության գլխավոր ինժեներ, Մոսկվա քաղաքում` <<Արտուր և Կ>>ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ:
1998թ-ից մինչև 2008թ. աշխատել է ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությունում, որպես պետական տեսուչ, այնուհետեւ` տեսչության պետ - գլխավոր տեսուչի տեղակալ:
2008 թ-ից աշխատում է ՀՀ վերահսկիչ պալատում, որպես գլխավոր մասնագետ, այնուհետև` վարչության պետ:
Ամուսնացած է` ունի երկու որդի:
Նախասիրությունը` սպորտ, ճամփորդություն: |
|
|
| Յոթերորդ Վարչության պետ` Մեսրոպ Երջանիկի Հակոբյան |
Յոթերորդ Վարչութունը վերահսկողություն է իրականացնում ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի գործունեության նկատմամբ:
Տնտեսագետ է: Ծնվել է 1958թ. ապրիլի 15-ին Շիրակի մարզի Սարատակ գյուղում: Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
Աշխատել է <<Հայգլխջրշին>>վարչության համակարգում,, Երեւանի Խորհրդային շրջանի հարկային պետական տեսչությումում, եղել է <<Սեւան-1>>ՍՊԸ-ի փոխնախագահ, ՀՀ ֆինանանսների նախարարարության <<Մետաղափորձարկման հսկողության ազգային պալատի>>գլխավոր վերահսկիչ:
Այնուհետեւ աշխատել է ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությանենթակայությանՊՈԱԿ-ում, որպես ֆինանսական հարցերով փոխտնօրեն, ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեում, որպես աշխատակազմի ղեկավար, ապա` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությումում, որպես աշխատակազմի ղեկավար:
2008թ. հուլիսից աշխատում է ՀՀ վերահսկիչ պալատում, որպես վարչության պետ:
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Նախասիրություն` ընթերցանություն, սպորտ: |
|
|
| ՈՒթերորդ Վարչության պետ` Կարեն Ալեքսանի Կարապետյան |
ՈՒթերորդ Վարչությունը վերահսկողություն է իրականացնում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության նկատմամբ, կազմում է մասնավորեցման ծրագրի կատարման մասին ՀՀ կառավարության տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացություն:
Ծնվել է 1977թ.-ին օգոստոսի 3-ին Երևան քաղաքում:
1998թ.-ին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:
2003թ.-ին իրավագետի որակավորում է ստացել Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանում:
1998-2000թթ. ծառայել է Հայկական բանակում:
2000-2001թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովում, որպես մասնագետ:
2001-2004թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի<<Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծրագրերի իականացում>>պետական հիմնարկում, որպես արտադրական բաժնի գլխավոր մասնագետ:
2004թ.-ի մարտից աշխատել է ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատում որպես մասնագետ, առաջատար, ապա գլխավոր մասնագետ:
2007թ.-ի դեկտեմբերից աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում որպես գլխավոր մասնագետ, այնուհետև` 2008թ.-ի դեկտեմբերից 11-րդ վարչության պետի տեղակալ:
2010թ.-ի հունիս ամսից ՀՀ վերահսկիչ պալատի 8-րդ վարչության պետն է:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Նախասիրությունը` շախմատ, պատմություն: |
|
|
| Իններորդ Վարչության պետ` Սամվել Գրիգորի Յոլյան |
Իններորդ Վարչությունը վերահսկողություն է իրականացնում ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության նկատմամբ:
Տեխնիկական գիտությունների թեկնածու է, 10 գիտական աշխատության և 10 գյուտի հեղինակ: Ծնվել է 1956 թ. Երևանում, ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, Հայաստանի գյուղատնտեսության մեքենայացման
եւ էլեկտրիֆիկացիայի գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան, ունի Բարձրագույն վերահսկողության մարմինների միջազգային կազմակերպության` INTOSAI մեծահասակների ուսուցման մասնագետի որակավորում: Աշխատել է <<Հայգյուղմեքենայացում>>գիտաարտադրական միավորումում, որպես կրտսեր, ապա` ավագ գիտաշխատող, Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում, որպես ասիստենտ, Հայկական մանկական ֆոնդի <<Ռելանս>>միավորումում, որպես գլխավոր մասնագետ: Այնուհետեւ <<Ատրիում>>ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն էր:
1999թ.-ից աշխատել է որպես ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի համայնքների բյուջեների վերահսկողության բաժնի վարիչ, ավելի ուշ` պաշտպանությանը, հասարակական կարգի պահպանությանը, ազգային անվտանգությանը, դատական մարմիններին, համայնքներին` պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման վերահսկողության վարչության պետ, եղել է ԱԺ ՎՊ խորհրդի անդամ:
2008 թվականի հուլիսի 1-ից ՀՀ ՎՊ իններորդ վարչության պետն է:
Ամուսանացած է, ունի երկու զավակ:
Նախասիրությունը` ճամփորդել թանգարաններով, հոգևոր - մշակութային կենտրոններով: |
|
|
| Տասներորդ Վարչության պետ` Մնացական Թադևոսի Պետրոսյան |
Տասներորդ Վարչությունը վերահսկողություն է իրականացնում ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ դատական դեպարտամենտի, ՀՀ դատախազության գործունեության նկատմամբ:
Ծնվել է 1956թ. փետրվարի 16-ին Վրաստանի Հանրապետության Ախալցիխե քաղաքում:
1980թ.-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի
պլանա-տնտեսագիտական ֆակուլտետը, աշխատել է<<Երքիմշին>>տրեստում, եղել է ֆինանսատնտեսագիտական տեխնիկումի ՀԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, ՀԼԿԵՄ կենտկոմի հրահանգիչ, սեկտորի վարիչ, ապա կոմերիտական կազմակերպությունների բաժնի վարիչի տեղակալ և գործերի կառավարիչ, Հայաստանի երիտասարդական միութան գործերի կառավարիչ, այնուհետեւ աշխատել է<<Հայք>>միավորումում, որպես գլխավոր հաշվապահ,<<Հայէկոնոմբանկի>>Էջմիածնի մասնաճուղի կառավարիչ,<<Հայագրոբանկի>>ԲԲԸ, գործերի կառավարիչ, տնօրեն, ապա` գլխավոր տնօրենի տեղակալ:
2003-2007թթ եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, առողջապահության, սոցիալական և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ապա` հանձնաժողովի նախագահ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Նախասիրությունը`սեղանի թենիս, շախմատ: |
|
|
| Մեթոդաբանության, Տեղեկատվական Տեխնոլոգիաների և Միջազգային Կապերի Վարչության պետ` Կարեն Վասիլի Առուստամյան |
Վարչությունը իրականացնում է ՎՊ գործունեության մեթոդաբանական ապահովումը. մշակում վերահսկման չափորոշիչներ ու մեթոդական ցուցումներ, հետեւում դրանց կատարմանը: Տալիս է վերահսկողության ծրագրերի ու վերահսկողության արդյունքում կազմված ընթացիկ հաշվետվությունների վերաբերյալ մասնագիտական կարծիք: Կազմում է Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրն ու տարեկան հաշվետվությունը: Մշակում և իրականացնում է Վերահսկիչ պալատի տեղեկատվական տեխնոլոգիաներին ուղղված քաղաքականությունն ու ռազմավարությունը, ապահովում է Վերահսկիչ պալատի և աշխատակազմի փոխհարաբերություններն օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ:
Տնտեսագիտության թեկնածու:
Ծնվել է 1979թ. հունիսի 28-ին Երեւանում, գերազանցության դիպլոմով ավարտել ՀՀ պետական տնտեսագիտական ինստիտուտն ու նույն ինստիտուտի ասպիրանտուրան, աշխատել "Հայներարտ" բանկում, որպես վարկային մենեջեր, "Հայկապ" բանկի գանձապետարանի արտարժութային եւ ֆոնդային գործառնությունների վարչությունում, Հայխնայբանկի ֆինանսական վերահսկողության եւ մեթոդաբանության խմբում, "Հայաուդիտ" ՍՊԸ-ում եւ ՀՀ ԿԱ ՀՊԾ իրավաբանական վարչությունում:
2005 թվականից աշխատել է ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի պետական բյուջեի եկամուտների մուտքերի, պետական գույքի մասնավորեցման եւ կառավարման վերահսկողության վարչությունում, որպես մասնագետ, նույն թվականից` ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի վերլուծական եւ մեթոդաբանական վարչությունում, որպես գլխավոր մասնագետ, ապա` տեսչության պետ:
2007 թվականի նոյեմբերից ՀՀ վերահսկիչ պալատի վերլուծության եւ մեթոդաբանության վարչության պետն էր:
2008 թվականի հուլիսից ՀՀ վերահսկիչ պալատի մեթոդաբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների և միջազգային կապերի վարչության պետն է:
Համատեղության կարգով դասավանդում է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:
Անկուսակացական է, ամուսնացած է:
Նախասիրությունը` ճամփորդություն-ձկնորսություն: |
|
|
| Վերլուծության Վարչության պետ` Ռուզան Վահրամի Զազյան |
Վերլուծության Վարչությունը կատարում է վերլուծական աշխատանքներ Վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության շրջանակներում, ինչպես նաև դրանցից դուրս, ամփոփում պետական բյուջեի և մասնավորեցման ծրագրի կատարման մասին ՀՀ կառավարության, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունների վերաբերյալ եզրակացությունների նախագծերը:
Ծնվել է 1953 թ. նոյեմբերի 20-ին Երեւանում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի<<Տնտեսագիտական կիբեռնետիկա>>բաժինը, Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել թեկնածուական ատենախոսություն:Երկու մենագրության եւ 39 գիտական հոդվածների հեղինակ է:
Աշխատել է<<Հայգյուղտեխնիկայի հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնում>>, որպես ինժեներ-տնտեսագետ, ապա` ավագ ինժեներ-տնտեսագետ, ԵրԺՏԻ <<Արդյունաբերության պլանավորման>>ամբիոնում, որպես ասիստենտ: Եղել է Երեւանի Սպանդարյանի շրջխորհրդի պատգամավոր, ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, Սպանդարյանի շրջխորհրդի նախագահության անդամ: Որպես դոցենտ դասավանդել է<<Արդյունաբերության պլանավորման>>ամբիոնում: Աշխատել է <<Կրեդիտ Երեւան>>ԲԱԲ-ում, որպես բաժնի պետ՝ զուգահեռ դասավանդելով ԵրԺՏԻ-ում: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատում աշխատել է որպես բաժնի վարիչ, ապա` վարչության պետ, խորհրդի անդամ: 2007 թվականի դեկտեմբերից Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի մեթոդաբանության եւ վերլուծության վարչության բաժնի պետն էր: 2008 թվականի հուլիսի 1-ից` ՀՀ ՎՊ վերլուծության վարչության պետն է:
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Նախասիրությունը` ճամփորդություն, դասական երաժշտություն: |
|
|
| Իրավաբանական Վարչության պետ` Արամ Սուրենի Մամիկոնյան |
Իրավաբանական վարչությունը մասնագիտական եզրակացություն է ներկայացնում վերահսկողության արդյունքում կազմված ընթացիկ հաշվետվությունների իրավաբանական հիմնավորվածության վերաբերյալ, իրականացնում է ՎՊ ակտերի իրավական փորձաքննություն, ներկայացնում և պաշտպանում է ՎՊ շահերը դատական և այլ պատկան մարմիններում, խորհրդի որոշման հիման վրա կարող է ներգրավվել Վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության գործընթացին, իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում ՎՊ ղեկավարությանը և աշխատակազմին:
Իրավաբան է: Ծնվել է 1978 թվականին Երևան քաղաքում: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Աշխատել է<<Էլլիպս>>ՍՊԸ-ում, որպես իրավաբանական ծառայության պետ,"RR" ՍՊԸ-ում (<<Արմենիա-Լադա>>ՓԲԸ), որպես գլխավոր իրավախորհրդատու, այնուհետև` որպես ընդհանուր հարցերով փոխտնօրեն, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում, որպես գլխավոր իրավախորհրդատու:
2002 թվականից աշխատել է ՀՀ Ազգային ժողովի Վերահսկիչ պալատում, որպես գլխավոր իրավախորհրդատու, այնուհետև` իրավաբանական ծառայության պետ: 2007-2008 թթ. աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում, որպես ԻՎՎ իրավական աջակցության և դատական ներկայացուցչության բաժնի պետ, 8-րդ վարչության պետի տեղակալ:
2008 թվականի դեկտեմբերից ՀՀ Վերահսկիչ պալատի իրավաբանական վարչության պետն է:
Ամուսնացած չէ:
Նախասիրությունը` ինտելեկտուալ խաղեր, դեդեկտիվ գրականություն, ճամփորդություն: |
|
|
|
|