HomeԱՌԱՋԻՆ ԷՋ HomeԿԱՊ
 
ՎՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ `
ՎՊ ՆԱԽԱԳԱՀ
Իշխան Սերժիկի Զաքարյան
Իշխան Սերժիկի Զաքարյան. ծնվել է 1961 թ. նոյեմբերի 21-ին, Արարատի մարզի Զովաշեն գյուղում:

1979թ. ոսկե մեդալով ավարտել է Բյուրավանի միջնակարգ դպրոցը:
1984թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը:
1984-1989թթ. աշխատել է "Գիտելիք" ընկերության Երեւանի քաղաքային վարչությունում` որպես դասախոսությունների կազմակերպիչ:
1989-1990թթ. աշխատել է կոմերիտմիության Սպանդարյանի շրջկոմի քարտուղար:
1990-1993թթ. եղել է Հայաստանի երիտասարդական միության փոխնախագահ:
1993-1995թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետի երիտասարդական հարցերով տեղակալ:
1994 թվականից Երկրապահ կամավորականների միության հասարակական կազմակերպության անդամ:
1995-1999թթ. ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:
1997-2003թթ. նշանակվել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար:
2000-2004 թթ. եղել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ:
2003-2007 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ:
2007թ. մայիսի 12-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:
2007թ. հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ:
2007թ. նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի կողմից նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ:
2013թ. նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի կողմից վերանշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ:
Պարգեւատրվել է "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" 1-ին աստիճանի մեդալով, "Վաչագան Բարեպաշտ" մեդալով, "Մովսես Խորենացի" մեդալով, Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի կողմից պարգեւատրվել է "Երախտիքի" պարգևով, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից պարգևատրվել է "Պատվո" նշանով և Հրանտ Շահինյան մեդալով:
2015թ. դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով պարգևատրվել է "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" 2-րդ աստիճանի մեդալով:
Զինվորական կոչումը` գնդապետ:
Ամուսնացած է, ունի երեք զավակ, հինգ թոռնիկ:
Copyright by Control Chamber of The Republic of Armenia © 2017